«Տավուշը՝ հանուն հայրենիքի» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ. «Նրա նախնական ձերբակալման 6 ժամը լրացել է: Դրանից հետո նրան կարող էին պահել միայն ձերբակալման որոշման առկայության դեպքում: 6 ժամը լրանալուց հետո ձերբակալման որոշում չկա, սակայն նրան ազատ չեն արձակում»:
Նախաձեռնության ՖԲ էջում տեղադրված է նաեւ լուսանկար, որում երեւում է Կոտայքի մարզի ոստիկանապետ Ռ.Դավթյանի վայրագ պահվածքը ՀՀ քաղաքացու նկատմամբ
Իսկ «ՀայաՔվեի» Telegram ալիքը հայտնում է, որ ձերբակալվածների թվում է նաև «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 44-օրյա պատերազմի մասնակից Դավիթ Արիստակեսյանը:
Կարդացեք նաև