Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյուլը պատրաստվում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն. ermenihaber

Մայիս 31,2024 23:47

Թուրք լրագրող Բարըշ Յարքադաշը, ով անդամակցում է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ) և 2015-ից 2018-ը եղել է պատգամավոր, պնդումներ է առաջ քաշել երկրում նոր քաղաքական կուսակցության ստեղծման մասին:

Նա մասնավորապես նշել է, որ «Ժողովրդավարություն և առաջընթաց կուսակցության» (ԺԱԿ-DEVA) նախագահ Ալի Բաբաջանը, «Ապագա կուսակցության» (Gelecek) առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն և «Երջանկություն կուսակցության» (Saadet) նախագահ Թեմել Քարամաօլլաօղլուն պլանավորում են միացնել իրենց գլխավորած կուսակցությունները:

Ըստ Յարքադաշի՝ վերոհիշյալ քաղաքական գործիչների մասնակցությամբ ստեղծվելիք նոր կուսակցությունը նախագահելու է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը (2007-2014):

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031