«Ավրորա» նախաձեռնության համահիմնադիր, Moderna ընկերության համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը ելույթ է ունեցել Մասաչութեսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) շրջանավարտների առջեւ:
Նա երիտասարդներին կոչ է արել ստանձնել անհնարին թվացող առաքելություններ, տեղի չտալ դժվարությունների առջև և փոխել աշխարհը:
Ներկայացնելով հենց իր օրինակը՝ Նուբար Աֆեյանը մանրամասներ է պատմել Moderna պատվաստանյութի ստեղծման, դրա շնորհիվ միլիոնավոր կյանքեր փրկելու մասին: Նա շրջանավարտներին հորդորել է զարգացնել երևակայությունը, ստեղծել նորարարություններ, շրջել այն, ինչ անշրջելի է թվում և փրկել մոլորակը:
«Այսօր, երբ աշխարհը ճգնաժամերի մեջ է, ձեր առաքելությունն է փրկել այն, ինչ կորսված է թվում, շրջել այն, ինչ անշրջելի է թվում եւ փրկել մոլորակը:
Կարդացեք նաև
Մեծ ճգնաժամի այս դարաշրջանը, անշուշտ, նաեւ մեծ հնարավորությունների պահ է, որը սնուցվում է արհեստական բանականության, քվանտային հաշվարկների եւ այլ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով, որոնք փոխում են աշխարհն ավելի արագ, քան մարդիկ հնարավոր են համարում:
Ճիշտ մտածելակերպի դեպքում՝ անհնարին թվացող առաքելությունը կարող է դառնալ հավանական առաքելություն»,֊ ասել է Աֆեյանը հորդորելով օգտագործել նորարարությունները և հասնել նոր լուծումների:
Երիտասարդներին մոտիվացնող նրա ամբողջական խոսքը հասանելի է հայերեն ենթագրերով։