«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հունիսի 1-ին կմեկնի Գյումրի։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու մոտ, ամփոփելով օրը, հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Վաղը մեկնելու ենք Գյումրի, քանի որ երեխաների միջազգային օրն է, նաեւ այնտեղ երեխաներին հանդիպելու եւ երեկոյան ժամը վեցին հանրահավաք ունենք Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի հրապարակում։ Ժամը 11։30-ին Աշտարակի Կարմիր խաչի մոտից մեքենաների շարասյունը կմեկնի Գյումրի։ Այս այցը չափազանց կարեւոր է մեզ համար, որովհետեւ ինչ մայրաքաղաքում տեղի է ունենում, պետք է նաեւ որոշակի իմաստով ուղիղ ձեռքով տարբեր շրջաններում տեղեկանան եւ մասնակցեն։ Մեր ծրագիրը քայլ առ քայլ գնում է առաջ՝ համբերատար, իր թիրախով, նպատակով ու ծրագրով»,- ասաց Բագրատ սրբազանը։
Իսկ կիրակի օրը երեկոյան Սուրբ Աննա եկեղեցու բակում կամփոփեն շաբաթը։ «Մեր պայքարն առանց որեւէ շեղումների ընթանում է առաջ, եւ դա խառնել է բոլորի քարտերը։ Հատկապես նրանց, ովքեր մտածում էին, դուք մեռել եք, ժողովուրդ ջան։ Ընթանալու ենք մինչեւ հաղթանակ, մեծ օրեր են մեր առաջ, որեւէ ձեւով խուսափել չկա, փախուստ չկա, մենք գնալու ենք մեր ծրագրի իրականացմանը, այն է՝ ճշմարտության հաղթանակը»,- հայտարարեց նա։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ