Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան. «Նրանք ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին…»

Մայիս 31,2024 21:54

Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի ՖԲ գրառումը.

Այսօրվա խայտառակ միջադեպի առթիվ ես չեմ պատրաստվում որևէ կեղծավոր կամ առավել ևս սուտ բան ասել։ Ես ներկա եմ եղել, եղել եմ բախման կիզակետերից մեկում, շատ բան տեսել եմ իմ աչքերով, շատ բան լսել եմ իմ ականջներով, անձամբ իմ նկատմամբ ոստիկանները ուժ չեն կիրառել, ինձ չեն հարվածել, նույնիսկ եղել են հարգալից։ Ես էլ փորձել եմ ուժերիս ներածին չափով հանդարտեցնել վիճակը։

ԲԱՅՑ ավելի լավ է՝ իմ նկատմամբ էլ բերետներն ուժ կիրառեին, քան անեին այն, ինչն իրենից ներկայացնում է հերթական անպատկերացնելի բարոյական անդունդը։

Նրանք ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին՝ խոնարհությունն ու քրիստոնեական մյուս առաքինությունները կրող մի համեստ եկեղեցականի, և դրա հետևանքով Դանիել սարկավագը հայտնվել է հիվանդանոցում՝ տարբեր մարմնական վնասվածքներով…

Դանիել սարկավագին էլ են վնասել ոստիկանները

Հասանք նրան, որ ստիպված ենք ԱՌԱՆՁԻՆ բերետների համեմատել Քրիստոսին չարչարող հռոմեացի զինվորների հետ։

ՀԳ. Հուսով եմ՝ ոստիկանության ղեկավարության համար ԳՈՆԵ այս միջադեպն է անընդունելի։

Members of the “Tavush for the Motherland” movement want to enter the RA MFA building during the protest in Yerevan

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031