Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա կազմակերպված սադրանք էր, ձերբակալվել է 29 անձ, վիրավոր են 7-ը»․ փաստաբան

Մայիս 31,2024 20:42

ԱԳՆ-ի մոտ այսօր տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է 29 անձ, որոնցից 25-ը ոստիկանության կենտրոնի բաժնում են եղել, 4-ը՝ Շենգավիթի։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու մոտ հայտարարեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Ունենք 7 վիրավոր անձ, որոնք ոստիկանների բռնության հետեւանքով բավական ծանր վիրավորում են ստացել։ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ իրեն մոտեցել են երկու ոստիկան եւ ասել են, որ անձինք են եղել, որ իրենց սուր ծակող գործիքներով խփել են։ Այդ մարդիկ այս շարժման հետ կապ չունեն, մենք առաջին օրվանից ասել ենք՝ ով այդպիսի բան է անում, մեզ հետ չէ։ Եվ ի՞նչն է հետաքրքիր՝ մենք տեսանյութի մեջ տեսնում ենք, որ ինչ-որ առարկաներ, շշեր են նետվում դեպի ոստիկանները, եւ անմիջապես այդ րոպեին ոստիկաններն սկսում են գործողություններ անել։ Բայց ոչ թե գործողությունն արվում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր այդ րոպեին ինչ-որ բան են նետում, այլ գործողությունն արվում է անմիջապես սրբազանի մոտ կանգնած մարդկանց նկատմամբ։ Ակնհայտ է, որ սա կազմակերպված սադրանք էր»,- ասաց փաստաբանը։

Նա հավելեց․ «Այսօր կատարվածը հերթական խտրական արդարադատության դրսեւորումն էր։ Եթե մի քանի օր առաջ 40 կարմիր բերետավոր բիրտ ուժ կիրառելով ու խուլիգանաբար ծեծի էին ենթարկում պատգամավորին, եւ այդ դեպքում ոչ մի գործողություն չեղավ, ընդամենը կասեցված է մեկ ոստիկանի գործունեությունը, բայց այսօրվա պարագայում ստեղծվել է քննչական խումբ, արագացված կերպով աշխատում են»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031