Սուրբ Աննա եկեղեցու բակում, անփոփելով օրը, «Տավուշը հանուն հայրենքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն անդրադարձավ այսօր ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցին։
Բագրատ սրբազանն ասաց, որ տարբեր պայմաններ են առաջարկել ԱԳՆ-ին, բայց մերժվել են։
Ադրբեջանը խոսում է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը» ճանաչելու պահանջի մասին, բայց Հայաստանի իշխանությունները չեն արձագանքում։ «Ինչո՞ւ են մերժվել մեր առաջարկները, որովհետեւ իրենք չեն կարող դրան պատասխանել, այնտեղ իրենց գլխի տերերը կանգնած են, հանկարծ փորձեն որեւէ սխալ բան ասել, դա կնշանակի իրենց մահը։ Չեն կարող ասել, ծնկի եկած են, դրա համար էլ չեն կարող ասել, պատիվ չունեն, դրա համար էլ չեն կարող ասել։ Դու չես կարող գա՞լ, ժողովրդին ասել՝ ժողովուրդ ջան, Խոջալուի համար մի բան է, ասել է։ Սա նշանակում է, որ այս մարդիկ այլեւս փաստարկված գործարքի մեջ են։ Բայց այդ ընթացքում շատ գեղեցիկ տեղեկություններ են հասնում, որ այն վախկոտ ստախոսն անընդհատ ամենավերջին խոսքերով արգելում էր, որ ներքեւ իջնի։ Ստացվում է՝ ոստիկանությունը մի կողմից, ժողովուրդը մյուս կողմից իրար հետ պայքարի մեջ են մտնում, որովհետեւ ինչ-որ մեկը որոշել է նստել վերեւում եւ ոչ մի ձեւով չպատասխանել»,- նշեց նա։
«Լուրերը տարբեր աղբյուրներից, որ եկել են, այդ վախկոտ մարդը, որն այնտեղ նստած է, ամենավերջին խոսքերով հրահանգ է տվել, որ՝ չիջնես հանկարծ ներքեւ։ Եվ հրահանգ է տվել՝ ամենավերջին աստիճանի ջարդել։ Ոստիկանությունն ամեն կերպ փորձում էր այդ գործողությունները չանել, բայց ստիպված էին։ Բայց թե ինչու են ստիպված, դա էլ չգիտեմ»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանն ասաց, որ ոստիկաններն ԱԳՆ մոտից 29 հոգու են բերման ենթարկել այսօր, նրանց վրա, ըստ տեղեկությունների, քրեական գործեր են հարուցել՝ «զանգվածային անկարգությունների» հոդվածով։ Նա նշեց,որ 7-ը հիվանդանոցում են, կադրեր կան, թե ինչպես են ոստիկանության շարքերից շշեր նետվում։ «Մարդկանց պարզագույն իրավունքը՝ հարց տալու եւ պատասխան լսելու, խախտել են ոստիկանության միջոցով։ Եվ ես վերստին ասում եմ՝ ոստիկանությունը չի կարող ծառայել մեկ հոգու, որը ստորացած է ձեր իսկ թշնամու կողմից»,- հավելեց նա։
Նա նշեց, որ ոստիկանության այս գործողությունների նպատակը պայքարող տղաներին վախեցելն է, բայց դա նրանց չի հաջողվի։ Նա նաեւ ասաց, որ իր տեղեկություններով՝ բավական թվով ոստիկաններ դուրս են եկել ծառայությունից։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ