Մայիսի 31-ին, ժամը 15:40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թ․ Խ․, ծնված 2001 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթե արգելապատնեշին և շրջվել․ վարորդին և ուղևոր Կ․ Ղ․-ին (ծնված 1976 թ․) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից։
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին, նրանք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Կարդացեք նաև
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին։
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն