Հարգելի՛ համաքաղաքացիներ,
հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 2-ին նախատեսված հեծանվաշքերթի և հեծանվասպորտի սիրողական մրցաշարի անցկացմամբ պայմանավորված՝ Կորյունի – Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոցներում երթևեկությունը սահմանափակելու պատճառով ժամը 08:30-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում ներհամայնքային տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը, իսկ ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կիրականացնեն կանոնավոր ուղևորափոխադրում հարակից փողոցներով:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:
Երեւանի քաղաքապետարան