Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թող հրապարակեն, տեսնենք». Դանիել Իոաննիսյանը պնդում է, թե հարցման մասին իմացել է Գառնիկ Դանիելյանից

Մայիս 31,2024 18:22

«Ես Գառնիկ Դանիելյանին ոչ մի հարցում չեմ ուղարկել, ոչ էլ շարժմանը կամ որեւէ մեկին: Նման նամակ ուղարկել է Փաստերի ստուգման հարթակը, որովհետեւ հետաքննող լրագրողներ են եւ իրենց հետաքրքիր է, թե ով է ֆինանսավորում: 2018-ի շարժման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ֆբ էջում պարբերաբար հրապարակում էր, թե ով, ինչքան գումար է տվել, ով է ֆինանսավորել: Ի դեպ, այդ հարցման մասին տեղյակ չէի, Գառնիկ Դանիելյանից եմ իմացել»,-Aravot.am-ին ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի Սուրբ Աննա եկեղեցու բակում մայիսի 30-ին արած հայտարարությանը, թե Դանիել Իոաննիսյանը հետաքրքրվել է՝ ինչ կամ ում միջոցներով է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը բեմ կառուցել Հանրապետության հրապարակում, որքան գումար է ծախսվել շարժման գործողությունները կազմակերպելու համար: Հարթակից Գառնիկ Դանիելյանը նաեւ պարզաբանումներ հնչեցրեց իրենց արած ծախսերի աղբյուրների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Փաստերի հետաքննության հարթակը հիմնադրվել է 2016 թվականին հենց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից:

«Գառնիկ Դանիելյանը որոշել է մեզ իր արշինով չափել եւ ենթադրել՝ եթե մեր կազմակերպության ինչ որ աշխատակից, ինչ-որ բան է անում, ուրեմն ես եմ անում: Չէ, կներեք, դա ես չեմ անում: Մեր կազմակերպությունն ազատ կազմակերպություն է, էլի եմ կրկնում, որ այդ հարցման մասին իմացել եմ Գառնիկ Դանիելյանից:

Գառնիկ Դանիելյանը նաեւ ստեր է հորինել, թե ես անցել եմ քրեական գործերով իմ ընտանիքի անդամների դեմ արարքով, ինչը բացարձակ սուտ է: Գառնիկ Դանիելյանը դրա համար դատարանում պատասխան է տալու, ես երբեք որեւէ քրեական գործով չեմ անցել»,- հավելեց Իոաննիսյանը:

Նա, անդրադառնալով շարժման անդամների կողմից ֆինանսական հոսքերի մասին տեղեկատվության չհրապարակելու պատճառներին, նկատեց, որ գուցե չհրապարակելու պատճառն այն է , որ ունեն աղբյուրներ, որոնց մասին չեն ուզում հանրությանը հայտնի լինի, հակառակ դեպքում կհրապարակեին. «Ես չգիտեմ՝ քաղաքական ուժեր են, թե աշխարհաքաղաքական ուժեր են, հայկական ուժեր են, թե օտարերկրյա ուժեր են, կրիմինալ խմբավորումներ են, բարեխիղճ ուժեր են, չգիտեմ՝ թող հրապարակեն, տեսնենք»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Այ բարակ ձայնով ղժղժացող իրազեկ, նույն ձևով դու հրապարակիր ԻՔՄ-ի ֆինանսական հոսքերի մասին տեղեկատվությունը և հանրահավաքներում ընդդիմադիրների քանակը «լուսանկարելու», «հաշվելու» և մասնակիցների խղճուկ թվեր հայտարարելու վերաբերյալ ԻՔՄ-ի պատվիրատուի անունը, պայմանագիրը, ծառայության գումարի չափը, որի համաձայն ԻՔՄ-ն վերջին տարիներին իշխանահաճո և եկամտաբեր բիզնես է անում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031