Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղորդագրություններ Գյոկչայի գավառի հայկական գյուղերում տեղի ունեցած կողոպուտների, սպանությունների մասին․ ականատեսի վկայություն

Մայիս 31,2024 18:26

Գյոկչայի գավառի դրությունն անտանելի է դարձել։ Մինչև այժմ թուրք ավազակները հայերին միայն թալանում էին և կենդանի բաց թողնում, իսկ այժմ թալանելուց հետո նրանց սպանում են և դիակներն այլանդակում։ Ամսույս երկուսին Գյոկչայից տուն վերադառնալիս Ներսես Նալբանդյանին սպանելով, վերցրել են 400 ռուբլի և 150 ռուբլու ապրանք, իսկ 3-ին սպանել են էլի նույն տեղում սոլթաննուխեցի (Արեշի գավառ) երկու հոգու` տանելով նրանցից մոտավորապես 8 հազար ռուբլի փող և երկու ձի։ Վերջիններիս դիակները դեռ ընկած են Գյոկչայում, որովհետև ավազակների վախից չեն կարողանում գնալ և հավաքել։ Հաղորդակցությունը Գյոկչայի հետ կտրված է։ Թուրքերի վերաբերմունքը հայերի հետ շատ վատ է։

Այսօր պատահաբար հանդիպեցի մի լեզգու, որը իսկույն մոտեցավ և սկսեց սառնասիրտ պատմել ինձ հետևյալը․ «Ես գալիս եմ Մյուսիսլի կայարանից, ինքս չոբան եմ և, որովհետև մեծացնել եմ հայերի մեջ և միշտ եղել եմ հայի չոբան, պարտ եմ համարում հայտնել, որ Մյուսիսլի և Ուջար կայարանների միջի տարածության վրա մոտավորապես հարյուր հայեր կան սպանած, որոնց թուրք ավազակները սպանել են վագոններում և լուսամուտներից դուրս շպրտել»։

Ամսի 9-ին մի քանի զինված թուրք ավազակներ հարձակվում են Գյոկչայից գյուղ վերադարձող Քալ Բանդ գյուղի ծխատեր Փառնակ քահանայի և նույն գյուղի տանուտերի վրա։ Քահանային իսկույն սպանում են, իսկ տանուտերը մի կերպ ազատվելով փախչում է։ Երկու ժամ հետո էլի նույն ճանապարհի վրա սպանել են չորս հայի։ Որտեղից լինելը դեռ հայտնի չէ։ Սպանվածների շապիկներն ու ոտաշորերն անգամ վերցրել են՝ թողնելով մերկ դիակները։

Ա․Ք․ Մայիլյան

«Արև», 15 մարտի, 1918 թ․

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031