Լրահոս
Օրվա լրահոսը

Փարաքարում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորումը. «Ապրելու երկիր»

Մայիս 31,2024 18:04

Փարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորումը։

«Ապրելու երկիր»  խմբակցությունը դեռևս մայիսի 21-ին նախաձեռնել էր համայնքի ղեկավարի անվստահության և Վալոդյա Գրիգորյանին համայնքի ղեկավար ընտրելու գործընթաց, որին իր ստորագրությամբ միացել էր ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը։

Նույն օրը համայնքի ղեկավարի հրաժարականի արդյունքում այսօր տեղի ունեցավ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ  ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը «որոշել է» ընտրել ՔՊ թեկնածուին։

Մեր ունեցած տեղեկություններով Երիցյանի և իր ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվել են ճնշումներ իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից։

Առաջիկայում դիմելու ենք դատախազություն մեզ հայտնի փաստերի հիման վրա քրեական գործ հարուցելու մասով։

«Ապրելու երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031