Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցումը լրջորեն չի խաթարի կազմակերպության աշխատանքը, բայց կնշանակի ՀԱՊԿ-ի դիրքերի թուլացում Հարավային Կովկասում. Բելառուսում ՌԴ դեսպան

Մայիս 31,2024 17:47

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցումը լրջորեն չի խաթարի կազմակերպության աշխատանքը, բայց կնշանակի Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ի դիրքերի թուլացում, այս մասին «ՀԱՊԿ. դաշնակիցներ»-ին տված հարցազրույցում ասել է Բելառուսի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Բորիս Գրիզլովը:

«ՀԱՊԿ-ում ստեղծված են գործուն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս քննարկել և հանգուցալուծումներ գտնել ամենատարբեր հարցերի շուրջ, նույնիսկ եթե առաջին հայացքից դրանք դժվար լուծելի են թվում։ Գլխավոր հարցն այն է, թե այս պայմաններում ինչպես կկառուցվի Հայաստանի քաղաքականությունը։ Վաշինգտոնն ու Բրյուսելը ձգտում են տարածաշրջանի երկրներին ներքաշել աշխարհաքաղաքական արկածախնդրությունների մեջ։ Արդյոք դա Հայաստանին անվտանգություն կբերի` հռետորական հարց է», – նշել է Գրիզլովը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031