«Ի՞նչ կարող եմ ասել՝ ինքներդ համոզվել եք։ Նորմալ եմ գնահատում։ Տեսնենք։ Վստահ եղեք, որ դատախազությունը կբողոքարկի։ 2-3-4 դատավորների որոշումներով չի կարելի բնութագրել՝ մեր երկրում արդարադատությունն իր բարձրության վրա՞ է, թե՝ ոչ»,- «Դիզվառելիքի գործով» դատարանի որոշման հրապարակումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, դատարանն արդարացրեց այդ գործով մեղադրյալներ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին եւ Գեւորգ Հարությունյանին։
«Այնպես չէ, որ այս որոշումով ես երջանկացել եմ կամ այլ որոշում լիներ, պետք է ողբերգություն ապրեի։ Առաջին հերթին, ինձ համար սա բարոյական նշանակություն ունի»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ ըստ էության, գործի հիմքում մնացել էր դրամական փոխհատուցման հարցը, բայց՝ «ամբողջ հարցը նրանում է, որ ես այդպես շատ-շատ նյութական միջոցներ չունեմ․ ինչ-որ ունեմ՝ բոլորին է հայտնի՝ ապօրինի հարստացման գործով ամբողջը կալանքի տակ է․ չէ, բացի իմ թոշակի 70 տոկոսը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ