Իրավիճակը ԱԳՆ-ի մոտ խիստ լարված էր: Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ բախումներ տեղի ունեցան ոստիկանների ու ցուցարարների միջեւ:
Բագրատ սրբազանը հայտնեց, որ ոտքով՝ քացով իրեն խփել են. «Ինձ ոտքով խփել են, լրագրողի են ծեծել»:
Հետո տեղեկություն հայտնեցին բերման ենթարկվածների մասին: Բագրատ սրբազանը հայտարարեց. «Հրայր սարկավագին, Դանիել սարկավագին բերման են ենթարկել: Ոչ մի բան չէին արել»: Նա դիմեց փաստաբաններին, որ զբաղվեն այդ հարցով եւ նրանց ազատ արձակել տան:
Կարդացեք նաև
Հետո լսելով ոստիկանների բողոքները՝ Բագրատ սրբազանն ասաց. «Ոստիկանները ասում են, որ ոմանք բզերով խփել են իրենց, ովքեր նման վարք են դրսեւորել, մեր շարժման հետ որեւէ կապ չունեն, սադրիչներ են: Ոստիկա՞ն է վնասվել, այստեղ էլ մարդու գլուխ է ջարդվել: Ասել եմ՝ ով նման վարք է դրսեւորում, այս շարժման հետ կապ չունի ո՛չ տրամաբանությամբ, ո՛չ հոգեբանությամբ, ո՛չ էլ կյանքով»:

Members of the “Tavush for the Motherland” movement want to enter the RA MFA building during the protest in Yerevan

Members of the “Tavush for the Motherland” movement want to enter the RA MFA building during the protest in Yerevan

Clashes between the members of ‘Tavush for the Motherland’ movement and policement took place during a protest action in front of the RA Foreign Ministry building in Yerevan, Armenia

Նա ոստիկաններին ասաց. «Եթե պարզվի, որ փայտով, դուբինկայով խփել եք, դրա պատասխանն էլ կստանաք, օր ու արեւ չեք ստանալու»:
Բագրատ սրբազանը դիմեց ցուցարարներին՝ ասելով, որ ԱԳՆ կայքից տարածեն բոլորի լուսանկարները, առաջինը՝ Արարատ Միրզոյանինը ու գրեն՝ թուրք-ադրբեջանական գործակալ, «Փաշիեւ» կլանի ներկայացուցիչներ:
Բագրատ սրբազանը հորդորեց շարժման մասնակիցներին անցնել ԱԳՆ շենքի դիմացի մայթ՝ Կենտրոնական բանկի մոտ ու երթով շարժվել սուրբ Աննա եկեղեցու բակ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ