Իրանագետ Ժաննա Վարդանյանի «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Իրանում իր թեկնածությունն է գրանցել նաև խորհրդարանի նախկին պատգամավոր Ահմադի Բիղաշը:
Բիղաշը հենց այն պատգամավորն է, որը 2020թ. Արցախի պատերազմից հետո Իրանի խորհրդարանում հակաթուրքական կոշտ ելույթ էր ունեցել ու հայտարարել, որ Իրանը պետք է Հայաստանին աջակցեր պատերազմի ընթացքում:
2021թ. Բիղաշն այցելել է նաև Հայաստան, եղել Ծիծեռնակաբերդում:
Կարդացեք նաև
Պատգամավորական գործունեության ընթացքում Բիղաշն աչքի է ընկել նաև ներքաղաքական կոշտ ելույթներով: Ինչն էլ, ըստ ամենայնի, պատճառ է դարձել, որ 2024-ի խորհրդարանական ընտրություններում նրա թեկնածությունը չեն հաստատել:
Հավանական է, որ նրա թեկնածությունը այս անգամ ևս չեն հաստատի:
Առհասարակ, մինչև այժմ գրանցված նախկին ու ներկա պատգամավորները Իրանի քաղաքական դաշտում առանցքային ու նշանակալի գործիչներ չեն, ու նրանց մի մասի թեկնածության հաստատման (նաև հետագա հաղթանակի) շանսերը մեծ չեն: