Պարտքի վճարումից հետո ռուսական «Առաջին ալիքի» հեռարձակումը վերականգնվել է:
Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Հիշեցնենք՝ ընկերությունը չէր կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք:
«Հեռարձակման հնարավոր դադարեցման մասին նախնական ծանուցումները, որոնք նախատեսված են համաձայնագրերով, չենք ստացել: Առաջացած պարտքի պատճառները բացառապես տեխնիկական են։ Մեր ընկերությունը ուշադիր հետևում է պարտավորությունների կատարմանը, որ թույլ չտա գործող պայմանագրի խախտումներ», – հայտնել էին ռուսական «Առաջին ալիքից»: