«Ահռելի քանակի ոստիկաններ կան, նույնիսկ հիմա պարզել են, որ թիկունքում դիմակներով են, չգիտեմ ինչ խմբեր են դրանք»,- ԱԳՆ-ի մոտ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:
Հիշեցնենք, որ ԱԳՆ-ի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Բագրատ սրբազանն իր աջակիցների հետ պահանջում է հանդիպում նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Կարդացեք նաև
Գառնիկ Դանիելյանի համբերությունը մի պահ հատեց, նա սկսեց բղավել. «Կանչեք թող գա պատասխան տա հիմա: Էս նախարարությունում մարդ կա՞, թե՞ չկա: Թող պատասխանեն՝ փախել են, բունկեր են մտել, պադվալներում են»:
Իսկ Բագրատ սրբազանը դիմեց ՆԳՆ նախարարին. «Դիմում եմ Վահե Ղազարյանին, պիտի բարձրանանք վերեւ, էս պատասխանատվության տակ չմտնե՛ս Վահե Ղազարյան, երեկ չէ առաջին օրը ինչ եղել՝ եղել է, նորից դու ես մտնելու պատասխանատվության տակ: Գնալու ենք վերեւ, իրավունք չունեք մեզ ճնշումների ենթարկել: Եթե իջնելու են ներքեւ իրենց ներկայացուցիչով, թող իջնեն, պատասխանը տան, եթե չեն իջնելու…ինչ կարող ենք մտածել: Մեր պահանջը կրկնում ենք՝ կամ բարձրացեք վերեւ, հստակ մեր պատասխանը բերեք:
Շենքի հետեւում ԱԱԾ-ն դիմակավորված զորք է բերել: Ինչի՞ եք էդքան վախեցել, ա՛յ մարդիկ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ: Էսքան ենք մենք, այս մարդիկ վախի մեջ են: Բա ուր մնաց հանկարծ ուզենանք շնչենք էդ ուղղությամբ: Շատ հստակ է՝ պետք է գան պատասխան տան ինքը կամ ԱԳՆ ներկայացուցիչը: Արարատ Միրզոյանը կամ այս շենքից դուրս չի գա, մինչեւ մենք չուզենք, կամ կճողոպրի, ինչպես երեկ իր ղեկավարը:
Բագրատ սրբազանն ասաց, որ եթե հանդիպման չգան, իր աջակիցները կարող են ԱԳն կայք մտնել, բոլորի նկարներ, անունները տարածել՝ որպես թուրք-ադրբեջանական իշխանության ներկայացուցիչներ, նրանց դեսպաններ. «Ինչ անուն ուզում եք տվեք: Էս մարդիկ պետք է պատասխանատու լինեն: Մեր ճանապարհը սա է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ