Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփական ժողովրդին ոչնչացնող Ադրբեջանը մեղադրում է հայերին. «Գեղարդ»

Մայիս 31,2024 15:43

Օրերս Արցախում` բռնազավթված Իվանյանում (Խոջալու), Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել էր. «Հայաստանն ինքը պետք է ճանաչի Խոջալուում իրագործված բարբարոսությունները և ներողություն խնդրի մեզանից»:

Արցախյան շարժման շրջանում Խոջալուն ռազմավարական կարևոր դիրք էր զբաղեցնում: 1988-1991 թվականների ընթացքում Խոջալուի ադրբեջանական բնակչությունը ամեն կերպ խոչընդոտում էր հայերի տեղաշարժը, բեռնափոխադրումները, իրականացնում էր հայ բնակիչների առևանգումներ, հայկական գյուղերի կողոպուտ և գնդակոծում: Այդ ընթացքում Խոջալուից և Շուշիից չէին դադարում տարբեր զինատեսակներով հարձակումները հայկական բնակավայրերի վրա (մասնավորապես` մայրաքաղաք Ստեփանակերտի), ուստի Արցախի ազատագրական ուժերի համար մեծ կարևորություն էր ստացել Խոջալուի և Շուշիի ազատագրումը:

1992 թ․ փետրվարին` ռազմական գործողությունների ընթացքում, հայկական ուժերը մարդասիրական միջանցք են տրամադրում Խոջալուի ադրբեջանցի բնակիչներին` բնակավայրից դուրս գալու համար: Սակայն, Աղդամի մոտակայքում գտնվող Շելլի բնակավայրի մոտ ադրբեջանական Ազգային ճակատի զինյալները գնդակոծում են Խոջալուից դուրս եկած ադրբեջանցիներին, այնուհետև` անարգում դիակները (այս տեղեկատվությունը ստանում ենք ադրբեջանցի հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաևի` երկու օր տարբերությամբ կատարված նկարահանումներից):

Այս դեպքերից օրեր անց Ադրբեջանը կատարվածը ներկայացնում է` որպես հայերի կողմից իրականացրած խաղաղ բնակչության «ցեղասպանություն»:

Տարիներ շարունակ ադրբեջանցիների կողմից տարածվող այս շինծու թեզն այսօր շրջանառվում է նաև պետական մակարդակով:

Այն, որ այդ վայրագությունները կազմակերպված են եղել ադրբեջանցիների կողմից, վկայում են ոչ միայն Խոջալուից փրկված ականատեսներն, այլև` Ադրբեջանի նախկին ղեկավար Այազ Մութալիբովը` «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում: Ըստ նրա` Խոջալուի բարբարոսությունը կազմակերպված է եղել ինչ-որ ուժերի կողմից` իրեն վարկաբեկելու և իր հրաժարականը պահանջելու համար:

Փաստորեն` ներքաղաքական խարդավանքների արդյունքում` իշխանության գալու ճանապարհին ադրբեջանցիները չեն խորշել անգամ սեփական ժողովրդին ոչնչացնելուց:

Իրականում` Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Արցախում և իրենց վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներում, հայերի ջարդեր ու կոտորածներ իրականացրած ադրբեջանական, հատկապես` Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմը և հենց ինքը` Ադրբեջանի ղեկավարը,  պետք է ներողություն խնդրեն և ընդունեն արցախահայության կամարտահայտությունը` ապրելու իր հայրենիքում` ազատ և անկախ:

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031