ՄԵՆՔ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԷԻՆՔ
Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով կալանավորված բոլոր անձինք ազատ են արձակվել:
Ժամանակին այս գործը խիստ քաղաքականացվեց Ազգային ժողովի ամբիոնից՝ կապելով Միհրան Պողոսյանի անձի հետ, այդ կերպ ներկայացնելով, թե իբր նախկիններն առնչվում են թմրամիջոցի ապօրինի շրջանառությանը:
Դեռևս 2023 թվականի հունիսի 28-ի հրապարակմամբ ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վերլուծության էր ենթարկել մաքսանենգության այս դեպքը և հանգել հետևության, որ մեկ տոննա կոկաինը նախատեսված չի եղել Հայաստան ուղարկելու համար, այն մաքսավորների հետ հանցավոր համաձայնությամբ հանվելու էր Իտալիայում, և բեռն արդեն մաքուր, առանց թմրամիջոցի, առաքվելու էր Հայաստան, ինչը սակայն խաթարվել է մեզ դեռևս անհայտ պատճառով: Այսինքն՝ «Մրգենի» ՍՊ ընկերությունն օգտագործվել է «կուրորեն» (в слепую):
Կարդացեք նաև
Ցավոք, մեկ տարի առաջ արված այդ վերլուծությունը պարզապես հաշվի չառնվեց, այլապես մարդիկ, այդ թվում և նրանց մեջ կին, այսքան ժամանակ կալանքի տակ չէին պահվի նման ծանր մեղադրանքով:
Չպետք է ամեն ինչ քաղաքականացնել, հարմարեցնել քաղաքական նպատակներին։ Պրոֆեսիոնալ հարթակում, հատկապես ԱԱԾ-ում, դա ընդունելի չի եղել։ Համակարգն ունեցել է իր դեմքը, խոսքի կշիռը, և այն հաշվի է առնվել։
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն