2024 թվականի մայիսի 30-ին ժամը՝ 18:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողի կողմից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծ-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկի հատվածում, որտեղ իրականացվել են անհնազանդության բողոքի ակցիաներ, ծառայություն իրականացնելու ընթացքում անհայտ անձը, իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, ոստիկանության ծառայության բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ, նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ, պատռել է ծառայողական ավտոմեքենայի անիվը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցավոր արարքը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե