«Արարատ Միրզոյանն այդ ստախոս վախկոտի առաջին զոհն էր։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, երբ ստախոսն ու վախկոտը բունկերում թաքնված վրեժ էր գոռում, իր մերձավոր ընկերը հանձնված էր մարդկանց զայրույթին»,-այս մասին այսօր ԱԳՆ շենքի մոտ հայտարարեց Բագրատ սրբազանը։
Նա ասաց, որ Միրզոյանն էլ լավ գիտի, որ ինքն ուղղակի առաջին զոհն է դարձել։ Սրբազանը դիմեց ոստիկաններին, ասաց՝ Միրզոյանի օրինակը վկա՝ առաջինը ձեզ են գցելու ու պատժելու։
Սրբազանը պահանջեց, որպեսզի Արարատ Միրզոյանն իջնի ու պատասխան տա թուրքադրբեջանական հայտարարություններին կամ շարժման առաջնորդներն են բարձրանալու վերեւ․«Դուք ի վերջո պատասխան տալո՞ւ եք, թե՝ ոչ, դուք ի վերջո այդքան տղամարդկություն ունե՞ք խոսելու, դուք կարո՞ղ եք ասել՝ ինչ սկզբունքով ձեզ փչացրեցին ՄԱԿ-ի ամբիոնում»։
Սրբազանը ժամանակ տվեց՝ կես ժամ ենք տալիս այդ մարդկանց, կամ իրենք իջնում են ներքեւ, կամ լրագրողների հետ բարձրանում ենք վերեւ․«Ուզում եք 2 հազար բերետավոր բերեք, կապ չունի, բարձրանում ենք վերև ու ոստիկանների կողմից որեւէ սխալ քայլ՝ մնալու է ձեր վզին»
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ