«Թուրքիան եւ Ադրբեջանը չեն պատրաստվում մեզ հետ խաղաղության, այդ երկու պետություններում վերջին տարիներին պատրաստվում են ոչ թե խաղաղության, այլ՝ նոր պատերազմի ու դա իրականացնում են տարբեր ձեւերով»,-այս մասին այսօր ԱԳՆ շենքի մոտ հայտարարեց թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ վերջին չորս տարիներին մի կարեւոր բան է փոխվել՝առաջին անգամ այս չորս տարիների ընթացքում թուրքական ու ադրբեջանական կողմերում իրական անհանգստություն է․ «Մեր հարեւան երկու պետություններում անհանգստացած են մեր պայքարով, որը սկսել ենք։ Եթե նախորդ տարիներին բոլոր ազգային դիմադրության շարժումների ժամանակ թուրքական տարբեր լրագրողներ, փորձագետներ եւ ցածր կարգի չինովնիկներ ծաղրում էին շարժումը ու ասում՝ չի ստացվի, որովհետեւ այնտեղ գործընկեր ունենք, առաջին անգամ այդ բոլորի ջանքերը չեն բավարարում, ու այնքան չեն բավարարում, որ ստիպված մեր թշնամի երկրների նախագահներն են մտել մարտի մեջ ու սկսել են քննարկել սրբազան պայքարը։ Դա նշանակում է, որ մեր ժողովրդի սկսած պայքարը չի բխում Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերից։ ՀՀ թշնամիների շահերը եթե խառնվում են, եթե չեն բավարարվում, ուրեմն մենք ճիշտ բան ենք անում, ուրեմն սրբազան պայքարը ճիշտ բան է»։
Նա հայտարարեց, որ երեք օր առաջ Թուրքիայում անվտանգության խորհրդի նիստ են արել, որի գլխավոր թեմաներից մեկը եղել է սրբազան պայքարը, այնքան են անհանգստացած Հայաստանում սպասվող հնարավոր ազգային փոփոխությունից, որ անձամբ Ալիեւը վեր է կենում ու ասում՝ մենք ուշիուշով հետեւում ենք ու պատրաստ ենք ամեն ինչի։ Այսինքն, իրենք վախենում են մեր բոլորի ուժից»։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ