Լրահոս
Օրվա լրահոսը

Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար

Մայիս 31,2024 13:14

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը ստորագրահավաք է սկսել Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման համար։ Ինստիտուտի հայտարարության մեջ նշում է. «Ադրբեջանի նախագահին կոչ ենք անում ազատ արձակել բոլոր հայերին, որոնք ներկայում պահվում են Բաքվում։ Նրանց կալանավորումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»։

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ստորագրել Ադրբեջանին պահվող հայ գերիներին ազատ արձակելու միջնորդությունը։ «Ստորագրելով այս միջնորդությունը՝ դուք կարող եք քայլ անել Բաքվում պահվող արցախահայերի, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման ուղղությամբ, որոնցից ոմանք ապօրինաբար այնտեղ են պահվում տարիներով»,- ասված է հայտարարության մեջ։

Նման քայլով Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը մեկ անգամ ևս ցույց է տալիս ցեղասպանության կանխարգելման իր դավանած սկզբունքներին հավատարմությունը և գործնականում փորձում օրինակ ծառայել Ադրբեջանի հանցագործությունների հետևանքների արդարացի հաղթահարման համար։ Լեմկինի ինստիտուտը հստակ ցույց է տալիս, որ հայ ռազմագերիների դրությունը Բաքվում շարունակությունն է Ադրբեջանի փուլային ցեղասպանության, որն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ։ Վերջին տարիներին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության դեմ կիրառել է ցեղասպանական բոլոր արարքները՝ ֆիզիկական ոչնչացումից մինչև հումանիտար աղետի հարուցում, ռազմական բռնությունից մինչև հոգեբանական ճնշում։ Քայլերի տրամաբանական նման շղթան նորույթ չէ, բնավ, այլ փոխառված է 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության պրակտիկայից։ Սումգայիթի և Բաքվի վայրագությունները, Մարաղայի կոտորածը, Գետաշենի և Մարտունաշենի շրջափակումն ու պատերազմական հանցագործությունները Ադրբեջանում դարձել են ամենաուսանելի դասերը՝ ադրբեջանական հասարակությանը վերածելով ահաբեկչածին զանգվածի, իսկ վարչակարգին՝ ահաբեկչաբույծ կազմակերպության։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտի նախաձեռնությունը և կոչ անում միջազգային հանրությանը աջակցել հայ ռազմագերիների ազատ արձակման պահանջին՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի նկատմամբ՝ իրականացնելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները։

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031