«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որն այսօր առավոտյան երթ է սկսել սուրբ Աննա եկեղեցու մոտից եւ ինչպես Բագրատ սրբազանն էր հայտարարել, որ շարժվելու են դեպի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, գլխավոր դատախազությունից հետո կանգ առավ արտաքին գործերի նախարարության շենքի առջեւ։
Դատախազության մոտ հայտարարեցին, որ դեպի քաղաքապետարան են գնալու, հետո կարծես ծրագրերը փոխվեցին։

Members of ‘Tavush for the Motherland’ movement continue their protest actions in the streets and squares of Yerevan, Armenia
«Քաղաքապետարան չենք գնում, ճանապարհին վերեւից հրահանգ եկավ, որ քաղաքապետարան չենք գնում։ Այստեղից չենք շարժվելու, այլ տեղ չենք գնալու»,-ԱԳՆ շենքի մոտ հայտարարեց սրբազանը։
Կարդացեք նաև

Members of ‘Tavush for the Motherland’ movement continue their protest actions in the streets and squares of Yerevan, Armenia
«Տեւական ժամանակ է՝ թուրք-ադրբեջանական իշխանությունները ձայնակցելով հայաստանյան իրենց գործակալներին, ներկայացուցիչներին, իրենց ներկայացուցիչների հետ՝ որպես ընդհանուր խոսնակ ու ընդհանուր քաղաքականություն, ամենավերջին աստիճանի նվաստացնում են ՀՀ ինքնիշխանությունն ու ժողովրդին։ Վերջինը Ալիեւի խոսքն է Խոջալուի հետ կապված, որ այնտեղ տեղի է ունեցել ցեղասպանություն։ Ես վստահ եմ, որ ՀՀ իշխանությունը ներողություն է խնդրելու դրա համար, կասկածներ ունենք, որ արդեն գրավոր կամ բանավոր ներողությունն ուղարկել են»,-ասաց սրբազանը։

Members of ‘Tavush for the Motherland’ movement continue their protest actions in the streets and squares of Yerevan, Armenia
Նա հիշեցրեց անցած տարի ՄԱԿ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարի արձագանքը, որտեղ նա մեջբերեց Նիկոլ Փաշինյանին, թե Ղարաբաղում քաղաքացիական անձանց նկատմամբ չկա սպառնալիք․ «Այդ խայտառակության համար ո՞վ պատասխան տվեց, արտգործնախարարն ասա՞ց, որ ես չեմ կարող այսպես աշխատել, ասա՞ց, որ նվաստացել է, ասա՞ց, որ իր միջոցով իր ժողովուրդն է նվաստացել»։
Բագրատ սրբազանը ԱԳ նախարարի առջեւ պահանջ դրեց՝ կամ դուք կիջնեք եւ պատասխան կտաք անցած օրերին հնչած ադրբեջանաթուրքական հայտարարությունների համար, կամ մենք լրագրողների հետ կբարձրանանք վերեւ եւ ձեզանից պատասխան կստանանք։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ