Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրեք ոչ թե Հայաստանի Հանրապետության դատախազություն, այլ ՔՊ-ի գլխավոր դատախազություն, ավելի ճիշտ՝ ծառայություն»․ Բագրատ սրբազան

Մայիս 31,2024 12:38

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը, որը շարժվում է դեպի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, կանգ առավ գլխավոր դատախազության շենքի մոտ, որտեղ Բագրատ սրբազանը հայտարարեց՝ կարող ենք փաստել, որ այս պահին դատախազություն գոյություն չունի, նա միայն զեկույցներ է ներկայացնում ստախոսին ու կատարում նրա քմահաճույքները։

Members of ‘Tavush for the Motherland’ movement continue their protest actions in the streets and squares of Yerevan, Armenia

Members of ‘Tavush for the Motherland’ movement continue their protest actions in the streets and squares of Yerevan, Armenia

Members of ‘Tavush for the Motherland’ movement continue their protest actions in the streets and squares of Yerevan, Armenia

Members of ‘Tavush for the Motherland’ movement continue their protest actions in the streets and squares of Yerevan, Armenia

«Դատախազությունը պետք է ծառայի պետությանը, բայց դուք տեսել եք այս ընթացքում, որ գլխավոր դատախազը միայն զեկույցներ է ներկայացնում, որի իրավունքը չունի ո՛չ բարոյական, ո՛չ օրինական իմաստով։ Զեկույցներ է ներկայացնում, այսպես ասեմ՝ դեռեւս ՀՀ վարչապետին։ Ինքը կոչված է առաջին հերթին կասեցնելու կամ հետապնդելու կամ քրեական գործեր հարուցելու հատկապես պետական պաշտոնյաների գործածների համար, եւ ոչ թե հակառակը»,-ասաց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Members of ‘Tavush for the Motherland’ movement continue their protest actions in the streets and squares of Yerevan, Armenia

Նրա խոսքով՝ մինչ օրս որեւէ գործ, սկսած շարժման մասնակիցներին գործակալներ ասելուց, չի հարուցել դատախազությունը՝ անկախ նրանից, թե ինչքան հաղորդում է ներկայացվել շարժման մասնակիցների կողմից։

Նա հիշեցրեց, որ «Հայաքվե»-ն էլ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել ապօրինի, հակասահմանադրական, հանցագործ սահմանազատման վերաբերյալ, սակայն գլխավոր դատախազությունը գործ չի հարուցել․ «Հետեւաբար, գլխավոր դատախազություն մեր երկրում այս պահին գոյություն չունի։ Ես երբ անցյալ տարի Կանադայում այս խնդիրը ներկայացրել եմ Կանադայի խորհրդարանականներին, ասել եմ՝ ձեր երկրում հնարավո՞ր է գլխավոր դատախազը վարչապետին զեկույց ներկայացնի, մարդիկ նայել են երեսիս, չեն հավատացել ու ծիծաղել են։ Այդ ծիծաղը մեզ վրա է։ Գիտենք՝ ում ծառայության միջից է եկել հասել գլխավոր դատախազ, գործեր կան, որ ինքն է ցուցում տվել։ Քաղկալանավորներ ունենք իրենց կարած գործերով՝ Արմեն Աշոտյանը, Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Մալյանը։ «Գրեք՝ ոչ թե Հայաստանի Հանրապետության դատախազություն, այլ ՔՊ-ի գլխավոր դատախազություն, ավելի ճիշտ՝ ծառայություն»։

Նա նաեւ ասաց՝ մարդկանց հասցեին ամենավերջին հայհոյանքներ հնչեցնողների, ականջ ու լեզու կտրող պատգամավորների, քաղաքացու վրա թքողի նկատմամբ որեւէ գործ հարուցե՞լ է դատախազությունը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այդ կինը վարչապետի օգնականի պաշտոնից նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ, սակայն նա մինչև օրս հոգեբանորեն դեռ գտնվում է վարչապետի օգնականի դերում և ուղղակիորեն կատարում է իր շեֆի հանձնարարություններն ու հրահանգները։ Նա չունի նաև դատախազական համակարգում աշխատելու փորձ և հմտություն, ուստի ընդամենը կարող է վերևից եկող քպ-ական քաղաքական պատվերները հանձնարարել իր ենթականերին և վերահսկել դրանց կատարումը։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031