Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չեզոք միջնորդություն ստանձնելու պատրաստակամությունը ո՞ր պահից սկսյալ ջնջվեց, հավանաբար տեղյակ կլինեն ՀՀ ԱԳՆ-ում: Երկու փաստ վերջին օրերից: ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների վարչության ղեկավար Մաթթիաս Լյութթենբերգը մայիսի 28-ին X-ի հարթակում շնորհավորել է Ադրբեջանի անկախության տոնը, մայիսի 26-ին՝ Վրաստանի, իսկ ՀՀ-ին ուղղված որեւէ տող չկա: Ադրբեջանում ԳԴՀ դեսպան Ռալֆ Հորլեմաննը մայիսի 28-ին Բարդայից շնորհավորելով ադրբեջանցիներին ծանուցում է, թե 3 օրյա այցով Ղարաբաղում է: Մայիսի 29-ին Շուշիից գրում է, թե սիրահարվել է քաղաքին, տպավորված է վերակառուցման ծրագրերը տեսնելով: Ո՞վ պիտի հիշեցնի դեսպանին, որ Շուշիում քանդել են Կանաչ ժամը, Ղազանչեցոցը այլակերպվում է… ՀՀ ԱԳՆ-ն, Ս. Էջմիածինը լուռ պիտի մնա՞ն: