Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայում ու Ադրբեջանում կա ընկալում, որ եթե ՀՀ-ում լինի իշխանափոխություն, ապա խնդիր է լինելու տարածաշրջանում իրենց շահերը սպասարկելու համար»․ Վարուժան Գեղամյան

Մայիս 31,2024 11:26

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ դե ֆակտո իշխանության աջակցության մասին պատրաստակամության և աջակցության կոչերը հնչում են Թուրքիայից ու Ադրբեջանից պարբերաբար՝ հատկապես վերջին օրերին՝ ինչքան ծանր թափ է առնում շարժումը, կարող ենք ասել՝ սա որոշակի քաղաքական գիտակցության արդյունք է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սուրբ Աննա եկեղեցուց շարժման մասնակիցները երթով այս պահին ընթանում են Մաշտոցի պողոտայով։

Վարուժան Գեղամյանը նշեց՝ Թուրքիայում ու Ադրբեջանում՝ երկու երկրներում էլ կա ընկալում, որ եթե ՀՀ-ում լինի իշխանափոխություն, և իշխանությունը նորից վերադառնա ազգային ուժերի ձեռքը, ապա այս պարագայում խնդիր է լինելու տարածաշրջանում իրենց շահերը սպասարկելու համար․ «Այսինքն՝ Թուրքիան ու Ադրբեջանը զրկվելու են այն հնարավորությունից, որն այս պահին կա իրենց համար, քանի որ չկա հայկական կողմի դիմադրություն։ Այդ հնարավորությունը թույլ է տալիս Թուրքիային ու Ադրբեջանին տարածաշրջանում դառնալ գերակա ուժ։ Տեսնում ենք այն մտավախությունը, որ իշխանափոխությամբ սա կարող է ավարտվել»։

Ըստ նրա՝ ընդհանրապես, եթե ՀՀ-ի քաղաքական իրադարձություններին բացասական են արձագանքում Թուրքիան ու Ադրբեջանը և ասում են՝ մենք ամեն գնով պետք է աջակցենք իշխանությանը, դժվար է չհամաձայնել, որ, բնականաբար, դա Թուրքիայի դեմ է և նպաստում է ՀՀ-ի շահերի սպասարկմանը։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031