Լրահոս
Օրվա լրահոսը

Աելիտա Դոլուխանյան. Հայ մարդը չի կարող երազել հողեր, եկեղեցիներ, անտառներ հանձնելու մասին, Բագրատ սրբազանն էլ այդ գաղափարների կրողն է. «Հրապարակ»

Մայիս 31,2024 11:32

Հայ առաքելական եկեղեցու ակտիվացումը իշխանություններն ամեն գնով փորձում են ներկայացնել իբրեւ հետադիմության դրսեւորում, «կղերաֆեոդալական» ավանդույթների հաղթանակ, որի դեմ իրենք բավարար չեն պայքարել 2018-ից սկսած:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Հայ հին եւ միջնադարյան գրականության ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է. «Առաքելական եկեղեցին պետք է լինի այնքան, քանի դեռ հայ ժողովուրդը կա: Մարդիկ կան, ովքեր թեպետ մեծամասնություն էլ չեն կազմում, բայց այնպիսի բաներ են ասում մեր սրբազանի մասին, որ զարմանում եմ պարզապես: Ի՞նչ է ուզում Բագրատ սրբազանը, ընդամենը ուզում է, որ հայերս հայ մնանք, թուրք չդառնանք, նա այլ բան չի ուզում, ուզում է այն, ինչ ուզում է հայ ժողովուրդը: Ոչ մի հայ մարդ չի կարող ուրանալ իր ինքնությունը: Հայ մարդը չի կարող երազել հողեր, եկեղեցիներ, անտառներ հանձնելու մասին, Բագրատ սրբազանն էլ այդ գաղափարների կրողն է: Կան մարդիկ, ովքեր պաշտոններ ունեն, օգուտներ ունեն, դրա համար ինչ ասես խոսում են, բայց մտավորականը ոչ մի օգուտ չունի, մտավորականի օգուտը լավ հայրենիք ունենալն է: Ես միայն հայրենիք եմ ուզում: Գլոբալիզացիան կեղծ կատեգորիա է: Եվրոպայում էլ նման բան չկա, ֆրանսիացին մնում է ֆրանսիացի, իտալացին մնում է իտալացի, գերմանացին մնում է գերմանացի, առավել եւս` անգլիացին ամենաշեշտված ձեւով մնում է անգլիացի, ինչի՞ մասին է խոսքը, կարո՞ղ է հույնն ասում է` ես իմ ազգությունն ուրանում եմ։ Ոչ: Նրանցից ոչ մեկը չի ուրանում իր ազգությունը, ամեն մեկը հպարտ է իր մշակույթով»,- ասում է Դոլուխանյանը: Նա նշում է, որ կիսում է Բագրատ սրբազանի գաղափարները:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031