Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես մի օր որոշեմ բիզնեսով զբաղվել, երբեք հատուկ հարկման համակարգում չեմ գործի»․ Ռուստամ Բադասյան

Մայիս 31,2024 11:14

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին․ «Որպես կանոն՝ երբ կառավարությունը խոսում է շրջհարկը հանելու կամ շեմը նվազեցնելու մասին, օրինակ են բերում ոչ պատշաճ տնտեսվարողներին։ Այսինքն՝ եթե կան մի քանի հոգի, ովքեր տեղավորվում են այս շեմի տակ, եւ դրա դեմ չեք կարողանում պայքարել, ուրեմն պետք է ընդհանրապես վերացնե՞լ այդ հարկային համակարգը, ինչը խորքի մեջ ընդունելի չէ։ Դուք 36 մլրդ դրամի մասին խոսեցիք, ովքեր թաքնվել են այդ շեմի տակ, իսկ ընդհանրապես այդ 36 մլրդ-ն ամբողջ ծավալի որ տոկոսն է կազմում։ Որովհետեւ 36 մլրդ-ի վրա հղում կատարելով՝ դուք բավական մեծ բեռ եք դնում պատշաճ տնտեսվարողների վրա»։

Ռուստամ Բադասյանն ասաց, որ մեր երկրում շրջհարկի շեմը բարձր է անգամ ԵՄ երկրների համեմատ։ Բայց խնդիրը շեմը չէ, այլ այն է, թե հատուկ հարկման համակարգերը ստեղծվում են ՓՄՁ աջակցման համար, թե՞ դա հնարավորություն է տալիս խոշոր հարկի վճարողներին որոշակի հարկային ագրեսիվ պլանավորումներ իրականացնել։

«Ես խնդիրն այդտեղ չեմ տեսնում, խնդիրը երկու տեղ եմ տեսնում,որ առհասարակ մենք կարող ենք առանց փաստաթղթավորման խրախուսել գործունեությունը հատուկ հարկման համակարգում։ Եվ երկրորդը, տեսել եմ, որ ԱԱՀ վճարողները, որոնք վճարում են ԱԱՀ եւ շահութահարկ, արհեստականորեն ստեղծում են ընկերություններ, որոնք գործում են հատուկ հարկման համակարգում, դուրս են գրում տարատեսակ ծառայությունների հաշիվներ, խուսափում են ընդհանուր հարկման համակարգում շահութահարկի մասով։ Եվ եթե ընդհանուր պետական բյուջեի եկամուտների մեջ դա 0,00 եւ այլ տոկոս է, բայց եթե նայենք այն վարչարարական ջանքը, որն ամեն տարի ՊԵԿ-ը գործադրում է, ինքը բավական նշանակալի գումար է։ Բայց առհասարակ, եթե ես մի օր որոշեմ բիզնեսով զբաղվել, ես երբեք հատուկ հարկման համակարգում չեմ գործի, որովհետեւ իմ կարծիքով բիզնեսի պատշաճ զարգացումը հնարավոր է ընդհանուր հարկման համակարգում, հստակ հաշվառման եւ պլանավորման դեպքում»,- նշեց Բադասյանը։

ՊԵԿ նախագահն ասաց, որ այս ոլորտում հաջորդ տարվա հունվարի մեկից չափագրման գործիքակազմ է ներդրվելու, որպեսզի պարզեն՝ շրջհարկի համակարգում գործող սուբյեկտները խախտում թույլ տալիս են, թե՞ ոչ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031