«Առավոտին» դիմած Լեոյի 34 հասցեի բնակիչները դիմել են Երեւանի քաղաքապետարան դեռ անցած տարվանից:
Պատասխան չկա:
2023թ. նոյեմբերից քանդել են տներին կից հատվածները, իբր նոր աստիճաններ սարքելու նպատակով։ Լուսանկարները արվել են մայիսի 23-ին, երբ անձրեւաջրերը լցվեցին տները, իսկ տուն բարձրանալը կամ իջնելն՝ անհնար էր։
Կարդացեք նաև
Նախորդ օրվա անձրեւից հետո «անձրեւաջրերի գետը» լուսանկարումներում պատկերված վիճակը ստեղծեց:
Բնակիչներից մի քանիսի տները ջրեր լցվեցին, այն մաքրելուց հետո հատակները կրկին թրջվել են:
Բնական աղետների աճի պայմաններում բնակիչները մտահոգված են, թե իրենք չե՞ն հայտնվի աղետյալի կարգավիճակում, եթե ուժգնացող անձրեւներն ու կարկուտն այս անգամ չխնայեն նրանց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.05.2024