«Ազատություն». Հայաստանն իրավունք ունի փնտրելու այլ գործընկերներ, բայց մոտ ապագայում Ռուսաստանի հետ բարեկամությանը և համագործակցությանն այլընտրանք չկա: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի գծով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Համոզված եմ, որ տեսանելի ապագայում ոչ ոք չի կարող հայերի, հայ ժողովրդի համար փոխարինել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ավելին՝ ես վստահ եմ, որ Հայաստանը, հայերն իրավունք ունեն շփվելու ամբողջ աշխարհի հետ և աջակցություն որոնելու ամբողջ աշխարհում և իրականացնում են այդ իրավունքը»,- ասել է Զատուլինը:
Այդ մեկնաբանություններով ռուս օրենսդիրը հանդես է եկել «Յո երթաս. Հայաստանի խաչի և Ռուսաստանի խաչի մասին» թեմայով ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» նիստում: