Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկվա հրեշտակին սիրե՞լ եք․ լրիվ անակնկալ վիճակ էր»․ Բագրատ սրբազան

Մայիս 31,2024 10:57

«Մոտեցեք, հասկանանք՝ ո՞նց ենք գնալու Քանաքեռ, ո՞ր ճանապարհն է Քանաքեռ տանում»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում քիչ առաջ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։

Սուրբ Աննա եկեղեցու բակում էին նաև 44-օրյա պատերազմի զոհված տղաների ծնողները, դիվանագետներ։

Բագրատ Սրբազանն ասաց, որ չի ասելու՝ ուր են գնալու․ «Ճամփից կորոշենք՝ Քանաքե՞ռ, թե՝ Հարավ Արևմտյան թաղամաս»։

Եկեղեցու բակում հավաքված քաղաքացիներից մեկն ասաց՝ գնանք Բաղրամյան, սրբազանը պատասխանեց․ «Բաղրամյանի ժամը կգա։ Չեմ ասելու»։

Հետո էլ ծիծաղով հարցրեց՝ երեկվա հրեշտակին սիրե՞լ եք։ Հավաքված քաղաքացիները ծիծաղեցին։ Սրբազանն ասաց՝ հրեշտակին չեմ ասում, երևույթը։

Մեկը արձագանքեց՝ լիքը մարդ է միացել մեզ։ Բագրատ Սրբազանն էլ շարունակեց՝ հրեշտակ տեսնելու ցանկությամբ երևի ու ասաց․ «Լրիվ անակնկալ վիճակ էր։ Ես մտածեցի՝ քանի որ Կիրանց հրեշտակի թևով ենք գնացել, մտածեցի՝ մեզնից մեկն է, եկել էդ ակցիան է անում, թե տեսեք, հրեշտակի թևով ուրիշ տեղ էլ կարող ենք գնալ։ Բայց երբ դեմքը նայեցի, ասացի՝ մերոնց հետ կապ չունի։ Ուրիշ հրեշտակ էր»։

Առավոտյան աղոթքից հետո Բագրատ սրբազանն ասաց՝ Սայաթ Նովայով, Մաշտոցի պողոտայով գնում են Հարավ արևմտյան թաղամաս։

 

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Անժելա Պողոսյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031