Փարաքարը նոր համայնքապետ կունենա․ կառաջադրվի «Ապրելու երկիր» կուսակցությունից Վալոդյա «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մեսրոպ Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ Փարաքար համայնքի ավագանու նիստում կկայանա նաև Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունը։ «Ապրելու երկրի» համայնքի ղեկավարի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է, իսկ ՔՊ խմբակցությանը՝ կրկին Լյուդվիգ Գյուլնազարյանը։
ՔՊ համայնքապետին անվստահություն հայտնած անկախ ավագանին Էմին Երիցյանն է, որի շնորհիվ «Ապրելու երկիրը» ստացավ մեծամասնության ստորագրությունը՝ անվստահություն հայտնելու համար։ Սակայն, ժամ առ ժամ իրավիճակը կարող է փոխվել, քանի որ իշխանությունը, ինչպես միշտ, իր ուզածին հասնելու համար ճնշումներ կարող է սկսել գործադրել ավագանու ընդդիմադիր անդամների վրա։
Հարցական է, թե մինչ բուն ընտրությունների ընթացքն ինչ կփոխվի ավագանու ներսում։ Հարցական է՝ Երիցյանը մինչև վերջ կմնա՞ «Ապրելու երկիր» կուսակցության կողքին, թե՞ իշխանական գայթակղություններին կտրվի: Նրա սկզբունքայնության թեստը «հանձնելուն» ժամանակ դեռ կա»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։