Լրահոս
Օրվա լրահոսը

Ստիպված, քանի որ քաղաքական դաշտը վատ վիճակում է, երկրի հողերի նվիրատվությունը կանխել չեն կարողանում, 1700-ամյա կառույցի ներկայացուցիչն է մտել պայքարի մեջ. Մենուա Սողոմոնյան. «Հրապարակ»

Մայիս 31,2024 11:00

Տեսնելով, որ Բագրատ սրբազանին որեւէ կերպ չեն կարողանում կարգել ՌԴ գործակալ, Քոչարյանի պրոյեկտ, իշխանամերձ շրջանակները նոր թեզ են առաջ քաշել․ սրբազանը «կղերաֆեոդալական» շարժում է սկսել, ուզում է գալ իշխանության, որի պարագայում Հայաստանը կդառնա աստվածապետություն, այսինքն՝ թեոկրատական երկիր, ինչպիսին Իրանի Իսլամական Հանրապետությունն է։

Իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը հետեւյալ կարծիքը հայտնեց․ «Այս շարժումը սկսվել է աշխարհիկ պետությունում՝ ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները ոտնահարելու պատճառով, նույն այդ իրավապաշտպանների, իմ, ձեր եւ մնացած բոլորի։ Խոսքն այն մասին է, որ Տավուշից տարածքներ են տրվում առանց հանրաքվեի, առանց խորհրդարանների համաձայնության, ուղղակի մի անձը որոշել է, որ պետք է իրենով, հիմք չունեցող հռչակագրով (Ալմա-Աթայի) ու որեւէ հիմք չունեցող քարտեզներով, ուժի սպառնալիքի տակ սահմանագծում ու սահմանազատում անել։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը թե՛ սփոփում էր իր հոտին, եւ թե՛ դուրս եկավ ժողովրդի ու եկեղեցու սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար։ Այսինքն՝ այս շարժումն իրավական պետության տապալման, ոտնահարելու դեմ է»։

Միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ թեոկրատիան այն է, երբ կրոնական կանոնակարգով է ղեկավարվում երկիրը, այլ ոչ թե՝ երբ երկրի ղեկավարը հոգեւորական է․ «Թեոկրատիա՝ նշանակում է կրոնավորների իշխանական համակարգ, որտեղ միջանձնային հարաբերությունները, պետություն-մարդ, պետություն-քաղաքացի հարաբերությունները կարգավորում է ոչ թե օրենսդրությունը, այլ տվյալ կրոնի կանոնական համակարգը, օրինակ՝ իսլամի պարագայում՝ շարիաթը, Հայաստանի պարագայում կարող է լինել եկեղեցական կանոնադրությունը, մեր ունեցած բոլոր թղթերը, որոնք մեր միջանձնային հարաբերությունների, մեր բարոյական հարաբերությունների մեջ անգնահատելի դեր են կատարում։ Կրոնապետություն է, երբ իշխանության ձեւավորման աղբյուրը կրոնական կազմակերպությունն է, դա է թեոկրատիան եւ ոչ թե այն, որ մարդը հոգեւոր ծառայություն է իրականացնում եւ հանգամանքների բերումով` ստիպված, քանի որ քաղաքական դաշտը վատ վիճակում է, ուժային կառույցները պարապուրդի են մատնված, եւ երկրի հողերի նվիրատվությունը կանխել չեն կարողանում, 1700-ամյա կառույցի ներկայացուցիչն է մտել պայքարի մեջ։ Դա, բնականաբար, չի նշանակում թեոկրատիա»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031