Լրահոս
Օրվա լրահոսը

Ազնավուր և Լեգրան երևանյան բեմին․ բալետային երեկոյի հովանավոր՝ Ֆասթ Բանկ

Մայիս 31,2024 10:20

«Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ և Ֆասթ Բանկի աջակցությամբ հունիսի 15-ին՝ ժամը 19։00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» և Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը՝ նախատեսված բոլոր սերունդների ներկայացուցիչների համար։

«Շերբուրգյան հովանոցներ» բալետը Միշել Լեգրանի արդեն սիրված երաժշտության ժամանակակից մեկնաբանությունն է՝ սյուժեի, պարի և բեմական հագուստի յուրահատուկ ձևավորմամբ: Իսկ «Լա Բոհեմ»՝ դեռևս 2017 թվականին բեմադրված բալետային ներկայացումը, ստեղծվել է մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 12 երգերի հիման վրա: Բալետի հայաստանյան առաջնախաղին ներկա է եղել նաև ինքը՝ լեգենդը։ «Լա Բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի և զգացմունքների այլաբանական արտապատկերումն է: Խորհրդանշական է, որ բալետը վերականգնվում է Ազնավուրի հոբելյանական տարում և լավագույնս կհամալրի նրա ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Բալետային ներկայացումները բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված բալետավար Ռուդոլֆ Խառատյանը:

Ֆասթ Բանկի կողմից մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031