Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վարդանյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնին նվիրել է 118 մլն դրամի բուժսարքավորումներ

Մայիս 31,2024 10:09

ՀՀ ԱՆ այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի մանկական վերակենդանացման բաժանմունքը Հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան  ընդառաջ, համալրվել է եվրոպական և ամերիկյան արտադրության գերժամանակակից բուժսարքավորումներով:

Բարերար Կարեն Վարդանյանի նվիրատվության շնորհիվ կենտրոնն ունի վիրահատական և բուժքույրական նոր սեղաններ, անեսթեզիոլոգիայի 2 սարք, դեֆիբրիլյատոր, բրոնխոսկոպ, վիդեոլարինգոսկոպ, ուլտրաձայնային համակարգ, միկրովիրաբուժական մանրադիտակ, ավտոմատ իմունոֆերմենտային վերլուծիչ և այլ սարքավորումներ: Մանկական վերակենդանացման բաժանմունքի համար ձեռք բերված 21 սարքի համար բարերար Կարեն Վարդանյանը տրամադրել է 118 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031