ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում գրել է. «Նկատե՞լ եք, որ ընդդիմության նոր շարժումը ամեն կերպ սկսել է խուսափել Արցախի մասին խոսելուց, Արցախի դրոշները վերացել են հավաքներից»:
«ՉԻ». Չգիտենք, թե ընդդիմությունն Արցախի հարցում ինչ է ասում, կամ չի ասում, բայց Ալեն Սիմոնյանն այնպես է ոգևորվել, որ պետք է հիշեցնել՝ հենց իշխանություններն են Արցախի մասին վախենում խոսել, Արցախի դրոշներից էլ հուշտ են լինում:
Եվ ընդհանրապես, Արցախը դուք եք հանձնել, թեման փակել, հիմա եկել, ընդդիմությանն եք մեղադրում, թե Արցախ բառը չեն օգտագործում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում