«Մեզ համար պատմական հայրենիքը կարեւոր չէ, մեր խնդիրը առկա պետությունն է: Հայրենիքն ինչ-որ ցնորք է, վկայակոչում է անհասկանալի ազգային իղձեր, անիրականանալի պատմական երազանքներ, իսկ ահա պետությունը կոնկրետ շոշափելի երեւույթ է, որը պետք է սիրել եւ փայփայել»:
Այդ պնդումն ինքնին անհեթեթ է: Նույնն է, թե ասեք՝ «Ինձ համար մայրս կարեւոր չէ, ծնողական սերը, մայրական հոգատարությունն անիմաստ «լիրիկա» են: Ինձ համար կարեւոր է այն կինը, որն ինձ լույս աշխարհ է բերել, ես մտածում եմ նրա ֆիզիկական գոյության մասին»:
Բայց մի կողմ դնենք այդ մարազմը եւ, որպես զուտ մտավոր գիտափորձ, ընդունենք, որ կարող է գոյություն ունենալ պետություն՝ առանց պատմության, առանց ազգային ինքնության, առանց տեսլականի:
Ովքե՞ր են նրանք, ովքեր ձեւ են անում, թե իբր կարեւորում են պետությունը: Հմուտ ղեկավարնե՞ր են, որոնք 6 տարվա ընթացքում պետությունը հասցրել են աննախադեպ «փայլուն» վիճակի՞:
Կարդացեք նաև
Այդ ղեկավարներն ապահովո՞ւմ են իրենց «սիրած» պետության տարածքային ամբողջականությունը: Թե՞ Սյունիքում եւ Գեղարքունիքում հանձնած հողերը նույնպես «պատմական Հայաստան» են: ԳՇ պետ Ասրյանն, օրինակ, կարծում է, որ դա ոչ թե պետության, ոչ թե Զինված ուժերի, այլ լրագրողների խնդիրն է:
Իսկ ադրբեջանական բանտում պահվող մեր հայրենակիցների ճակատագիրը մեր պետության գործառույթների մեջ չի՞ մտնում: Չնայած ենթադրում եմ, որ Փաշինյանն ամենեւին դեմ չէ, որ, մասնավորապես, Ռուբեն Վարդանյանը (ի դեպ՝ ՀՀ քաղաքացի) գտնվի թշնամու ձեռքում: Ենթադրության համար հիմք է տալիս այն, որ նույնիսկ հիմա նիկոլական քարոզիչները շարունակում են քարկոծել ծանր վիճակում գտնվող մեր հայրենակցին՝ շրջանցելով բոլոր էթիկական սահմանափակումները:
Իրական պետությունը չի կատարում իր պարտականությունները քաղաքացիների առջեւ: Մեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ ասել, որ գերիները կամ թշնամու նշանառության տակ գտնվող սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն անիրական են եւ գոյություն ունեն միայն ռեւանշիստների եւ ազգայնականների գլուխներում:
Ես կարծում եմ, որ Հայաստան պետության պատասխանատվության շրջանակներում են նաեւ հայկական եկեղեցիները, որոնք այս պահին ավերվում են «խաղաղության ձգտող» Ադրբեջանի կողմից: Բայց գուցե սխալվում եմ՝ դրանք «պատմական Հայաստանից» են:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքից. 2021թ. հունիս
Ինձ համար մեծագույն արժեքն է՝ բոլոր ժողովուրդների իրենց տեսակի պահպանումը, իրենց լեզուն, բարբառը, կենսակերպն ու կենսատարածքը, որտեղ ծեւավորվել է նրանց տեսակը: Տեսակի պահպանման գոյության կռիվ են տալիս բոլորը՝ վիրուսներից սկսած վերջացրած մարդկային տեսակներով: Այն, որ մենք ունենք աշխարհով մեկ սփռված սփյուռք, դա խոսում է մեր տեսակի թույլ դիմադրողականության մասին՝ ստացվում է, մենք մեր հողում ավելի վատ ենք մեզ զգում, քան օտարների հողում, կամ էլ մեր հողում ենք, բայց գերադասում ենք օտարների իշխանությունը: Այսօր ներկա նախկին ոչպրոֆեսիոնալ քաղաքական ուժերի հակամարտությունը խաղացնելով հայ քաղաքական դաշտն ավերվեց, այսօր ոչպրոֆեսիոնալ պետության եւ եկեղեցու իշխանությունների պետություն եկեղեցի հակամարտությունը խաղացնելով հայ պետությունն ու հայ եկեղեցին են ավերում: Մեր արդար քաղաքական ուժերը նույնպես ընկել են հակամարտությունների թակարդը: Ո՞րն է այն փարոսը, որը ցույց կտա փրկության ուղղությունը այս քաղաքական փոթորիկների միջից: Իմ կարծիքով, դա մեր հայ ազգային գաղափարախոսությունը պետք է լինի, որը ես ձեւակերպում եմ շատ պարզ. սովորական նորակոչիկ քաղաքացուն դաստիարակել, կրթել ու վարժեցնել որպես պրոֆեսիոնալ քաղաքացի եւ իշխանության ղեկը տալ քաղաքականապես պրոֆեսոնալ ժողովրդին, որին ես անվանում եմ ազգ: Սա պետք է ցույց տան մեր ժողովրդին մեր արդար քաղաքական ուժերը, ովքեր իրենց օրինակով ու միակամ հաջողություններով ժողովրդին կուղղորդեն դեպի արդար եւ պրոֆեսիոնալ ընտրություններ: Դուք ձեր միջից պրոֆեսիոնալ մակարդակով ընտրեք լավագույնին եւ կարգեք ապագա վարչապետ, նախագահ, նախարար: Կամ դուք ժողովրդին կտանեք դեպի լուսավոր պրոֆեսիոնալ ապագա կամ էլ այսօրվա ոչպրոֆեսիոնալները մեր ժողովրդով մեր սփյուռքի շարքերը կավելացնեն: Իսկ Սփյուռքն էլ թող ստեղծի իր վտարանդի համայնքներն ու աշխարհները, ձեր տեղական ինքնակառավարվան կառավարությունները ստեղծեք՝ Կիլիկիայի, Կարսի, Վասպուրական, Արցախի, Նախիջեւանի եւ բոլոր մեր աշխարհների վտարանդի կառավարություններ: Վաղը քոչվորների պետությունները քանդվելու են, մենք պետք է պատրաստ լինենք տեր կանգնելու մեր աշխարհներին: Հայ պրոֆեսիոնալ քաղաքացու գաղափարախոսությունը պետք է տարածենք նաեւ մյուս ժողովուրդների մեջ, որ նրանք էլ սովորական ժողովրդից դառնան ազգ եւ արդյունավետ պաշտպանեն իրենց ազգի տեսակը:
Այս նոյն, իրենցմէ սերած «տրամաբանութեան» մէջ՝
Ըստ իրենց, իրենց իրական Հայաստանը պիտի հանէին՝ հին ժամանակներէն, ու զայն փոխադրէին՝ արդի ժամանակներ:
Եւ ահա տես որ, սոյն Հայաստանը գնաց դէպի ետեւ, ոչ թէ՝ 19րդ դար, Խրիմեան Հայրիկի ժամանակներուն, այլ Միջնադարի սկիզբը՝ Ղեւոնդ Երէցի վախտ !
Դեռ կը հասնինք երեւի Տրդատ թագաւորի հալածանքներուն՝ Գրիգոր Լուսաւորիչի դէմ:
Way to go…
Մ. Հայդուկ Շամլեան
ինչպէս ըսաւ Բագրատ սրբազանը այսօր՝ մեղանչանքներ պէտք չեն, պէտք է յստակ կեցուածք.
ես կը հասկնամ 2018ին պաշտօնապէս չմասնակցեցաք, իբրեւ լրագրող. ունէինք կէսինքնիշխան պետութիւն եւ ի վերջոյ իշխանափոխութիւն էր.
բայց պետութիւնը քանդուելու եզրին, ձեր իսկ բոլոր սկզբունքները ոտնակոխուած, այլեւս չեմ հասկնար այդ պատճառաբանութիւնը.
բոլորը չեն որ կրնան ցոյցերու մասնակցիլ, բայց բոլորը հնարաւորութիւն ունին յստակ հրապարակային զօրակցական խօսք ըսելու, եւ այդ խօսքը չըսողը մեղսակից է: