Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժը տեղի է ունեցել Գառնիի մոտակայքում, զգացվել է նաեւ Երեւանում (թարմացված)

Մայիս 30,2024 23:50

Ըստ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի, Հայաստանում գրանցվել է 3․3 մագնիտուդով երկրաշարժ, 2․4 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Երևանում ու հարակից բնակավայրերում։

EMSC-ի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Գառնիի մոտակայքում` 3.6 մագնիտուդ ուժգնությամբ։

Տեղեկությունը հաստատել է նաեւ Հայաստանի Հիդրոօդրևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ մեջբերելով հետեւյալ տվյալները.

Երկրաշարժ Հայաստանում ժամը 23:27:20
Ուժգնությունը՝ 3,6 Ռիխտերի սանդղակով
Էպիկենտրոնը՝ 40,097 44,678
Օջախը՝ 8,4 կմ խորության վրա

Ավելի ուշ ՆԳՆ-ն մանրամասն հաղորդագրություն տարածեց, որում, մասնավորապես, ասվում էր.

Մայիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.07⁰ և արևելյան երկայնության 44.58⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Երևան քաղաքից 14 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 4 բալ, Կոտայքի մարզում՝ 3-4 բալ, Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031