Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց․ «Տարբեր շրջաններից լուրեր ենք ստանում, որ գործարարներին ստիպում են գնալ «ազդեցիկ» մարդկանց մոտ, երկրապահ են, ինչ են, կամ թաղի տղա են, որ թերթիկ ստորագրեն, որ իրենք աջակցում են էս մարդուն։ Ստիպում են»։
Սրբազանը հորդորեց նման դեպքերում զանգահարել շարժման ֆեյսբուքյան էջում նշված թեժ գծին․«Հատուկ այսպիսի ճնշումների համար՝ դրանք կլինեն պետական ծառայող, ոստիկանական շարքերից, կլինեն պարզ քաղաքացիներ, հատկապես մարզերում են սա անում։ Հորդորում եմ՝ հեռաձայնեք տեւապես։ Եթե այդպիսի թերթիկներ կան, որ ստիպում են ստորագրել կամ արձանագրել, նկարեք թերթիկները, եթե տանում են ստորագրել, մի ստորագրեք, ստի հետ կոմպրոմիս չպիտի ունենանք»։
Սրբազանը հայտարարեց, որ վաղն առավոտյան ժամը 10:00-ին լինելու է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ «Սպասելու եմ ձեզ այստեղ։ Գնալու ենք մեր հաստատություններից մեկը, բայց չեմ ասում՝ որը։ Շատ կարեւոր հաստատություն է։ Ղեկավարին չեմ ասելու իջի, բայց շատ կարեւոր ուղերձ կա փոխանցելու։ Կամ գնալու ենք Քանաքեռ կամ Հարավ Արեւմտյան թաղամաս»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ