Բաբկեն Ասրյանը, որին, ինչպես այսօր ավելի վաղ Բագրատ սրբազանն էր ասել՝ օպերները գողացել էին «Անի գրանդ» հյուրանոցից, վերադարձավ Սուրբ Աննա եկեղեցու բակ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այս պահին եկեղեցու բակում ամփոփում է օրը։ Նրա ելույթի ժամանակ, երբ կրկին խոսում էր Բաբկեն Ասրյանին գողանալու մասին, Ասրյանը բեմահարթակ բարձրացավ։
«էսօր էս թառլան տղուն գողացել էին։ Բարի վերադարձ։ Երեւի տարել էին չափելու՝ կհամապատասխանի օպեր լինելուն, կամ կարմիր ու սեւ բերետավորի»,-Ասրյանին ողջունելուց հետո ասաց սրբազանը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ