Անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր իր գործով դատական նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհին Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին երկրորդի ճանապարհը փակելուն:
«Մուտք փակողը Քրիստոնեությունից կիլոմետրերով հեռու է, պետք է իմանար, որ Քրիստոնեությունը հալածանքներից ուժեղանում է, հավատը հալածանքներից հզորանում է եւ իրականում վեհափառի դիմացը փակելով՝ վեհափառին եւ քրիստոնեական եկեղեցուն էլ ավելի մեծ արժեք տվեց»,- ասաց Աշոտյանը:
Անդրադառնալով Փաշինյանի կողմից տրված որակմանը, թե կղերաֆեոդալների պայքար է սկսվել, Աշոտյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանն այդ բառակապակցությունը, որ օգտագործում է, ապացուցում է, որ սովետական պատմագիտության մեջ է մնացել: Վերջին անգամ սովետն է նման բառ օգտագործել: Ակնհայտ է, որ ինքը բոլշեւիկ է, նեոբոլշեւիկ, իշխանություններն էլ ազգային շարժումը կոչում են կղերաֆեոդալական»:
Եկող շաբաթ ԵԽ ընտրություններ են, ՀՀ-ն ինչ սպասի վերջին հարցին էլ, պարոն Աշոտյանը պատասխանեց. «Հուսով եմ՝ ԵՄ հաջորդ իշխանությունները ՀՀ անմեղսունակ գեոպոլիտիկ վարքից չեն օգտվի այս պահին ու ավելի պատասխանատու կլինեն տարածաշրջանում»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ