Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպոլը Հայաստանում 4 մարդու է ձերբակալել՝ կիբերհանցագործությունների դեմ պայքարի խոշոր միջազգային գործողության շրջանակներում․ «Ազատություն»

Մայիս 30,2024 19:20

Չորս մարդ է ձերբակալվել Ուկրաինայում և Հայաստանում միջազգային կիբերհանցագործությունների դեմ ուղղված խոշոր գործողության արդյունքում, այս մասին հայտնում է Եվրոպոլը։

Գերատեսչության համաձայն՝ հարձակման են ենթարկվել ավելի քան 100 ինտերնետային սերվերներ, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ են տուժել։ Մայիսի 27-29-ն իրականացված հատուկ գործողությունները Եվրամիության իրավապահ գերատեսչությունն անվանել է «բոտնետների դեմ երբևէ ամենախոշոր գործողությունը պատմության մեջ, որոնք կարևոր դեր են խաղում շորթող-վիրուսների տարածման գործում»։ Այդ «բոտնետների» թվում են եղել IcedID-ն, Smokeloader-ը, SystemBC-ին և Pikabot and Bumblebee-ն:

Բրյուսելի հաղորդագրության համաձայն՝ ձերբակալություններից մեկը Հայաստանում է իրականացվել, մյուս երեքը՝ Ուկրաինայում։ Կասկածյալների ինքնության, ազգային պատկանելության մասին չի հաղորդվում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031