Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ ավելի տրամաբանական կլիներ, որ հնչեր Հայ, Հայաստան, հայրենիք և Արցախ, բայց դրա փոխարեն ընտրվել է Աստված բառը․ Ալեն Սիմոնյան

Մայիս 30,2024 17:55

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը

Ի դեպ, նկատե՞լ եք, որ ընդդիմության նոր շարժումը ամեն կերպ սկսել է խուսափել Արցախի մասին խոսելուց, Արցախի դրոշները վերացել են հավաքներից և նույնիսկ, եթե դրանք մերթ ընդ մերթ հայտնվում են, շատ արագ հեռացվում են, նույնիսկ Բ. Գալստանյանի կարգախոսը, որն իր եկեղեցական գործունեությունը սառեցրել է, շատ ավելի տրամաբանական կլիներ, որ հնչեր Հայ, Հայաստան, հայրենիք և Արցախ, բայց դրա փոխարեն ընտրվել է Աստված բառը: Հիմա էն ընդդիմությունը, որը մեզ մեղադրում էր Արցախն ուրանալու մեջ, ինքն Արցախի իր օրակարգից բան չի թողել:

Չնայած նենց չի, մեծ հաշվով, որ նոր օրակարգ է բերել, մի քանի խոսքով օրակարգը՝ «վայ, գլխիդ ձյուն գա, սա չակնկալիքների պայքարա, բայց ակնկալում ենք հանդիպում, մենք սև չենք, սպիտակ ենք՝ սպիտակ շորերով, բայց հիմա մանուշակագույն ենք, թաթիկս պաչի, եկեք աղոթենք»:

Հիրավի, անխոցելի օրակարգ է: :)))

Մի զավեշտ էլ այն է, որ Բ.Գալստանյանը մաքսիմալ փորձում է կրկնօրինակել 2018 թվականի արածները և ասածները՝ կարծելով, թե հեղափոխությունը, իշխանափոխությունը LEGO կոնստրուկտոր ա. պետք է միայն ճիշտ մասերը իրար կպցնես և կստանաս այն, ինչ ուզում ես: Բայց դա էլ հեչ, ախր, բացի նրանից, որ Բ.Գալստանյանը փորձում է կրկնօրինակել Փաշինյանին, միևնույն ժամանակ նա ճշգրիտ ձևով կրկնում է նախկին տասնամյակներում ընդդիմության արած բոլոր սխալները: Մեկ ասում է ռեժիմը խուճապի մեջ է, էլ մարդկանց Երևանի փողոցներով զբոսանքի տանում, վիրավորում ոստիկաններին, խոստումներ տալիս, ոգևորվում, ոգևորում և անելանելիությունից ծիծաղում, որ կողքինները մտածեն՝ մի բան գիտի երևի :)) այնքան ծանոթա էս, ասելու չի:

Հ.Գ. Հայաստանի վարչապետի պաշտոնի Չակնկալիք ունեցող մարդը պետք է նախ հրաժարվի Կանադայի քաղաքացիությունից, այլ ոչ թե վեղարից, չնայած կաթողիկոս դառնալու համար, եթե չեմ սխալվում, այլ երկրի քաղաքացի լինելը չի խանգարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Լսիր, այ “շուստրի”, քեզ թվում է, թե դեռ էրոտիկ ֆիլմում տարիներ առաջվա դերդ ես խաղում?։ Եթե լեզվանիկության համաշխարհային մրցույթ լինի, նիկոլն ու դու հաստատ առաջին-երկրորդ տեղերը կկիսեք։ Ստացվում է, որ դուք Արցախը տվեցիք ադրբեջանին և ճանաչեցիք նրա կազմում, հիմա էլ դու ուզում ես դրա դեմ պայքարողների վրա այդ թեմայով կեղտ բռնես?, թե ինչու կարգախոսի մեջ Արցախ բառը չկա?: Դու այնքան անհայրենիք մարդ ես, որ չես էլ հասկանում, որ կարգախոսի Հայրենիք բառի մեջ Արցախն էլ է մտնում, այ թշնամու սիրելի քնքուշ։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031