Հասարակական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում այսօր հայտարարեց, որ իր աչքի առաջ այս ռեժիմի օրոք Հանրապետության հրապարակն առաջին անգամ անցել է խաղաղ ցուցարարների ձեռքը Բագրատ սրբազանի առաջնորդությամբ։
«Ոստիկաններից շատերը հասկացան, որ իրենք եթե ուժ կիրառեն ցուցարարների նկատմամբ, շատ մոտ ապագայում, ինչը, հավատացեք՝ օրերի հարց է, կանգնելու են քրեական պատասխանատվության առաջ։ Կարմիր բերետավորների մեջ հատուկ ջարդարարների մի քանի խմբեր կան, եւ ըստ օդում կախված լուրերի, ոստիկանական ջարդը կազմակերպում է ոչ այնքան Վահե Ղազարյանը, որը կրկին ըստ օդում կախված լուրերի, առողջական խնդիրներ ունի, այլ կին ոստիկանապետը։ Մադամ ՆԳ փոխնախարար, եթե լուրը ճիշտ է, որ դուք անձամբ եք հրահանգում այս ջարդը, ապա հիշեք. ձեր բոլորի պատասխան տալու ժամանակը գալու է։
Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ երկու օր առաջ Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորներ, հիմնականում ամենամեծ եւ ամենաազդեցիկ Եվրոպական ժողովրդական կուսակցությունից, հանդես եկան Նիկոլի ռեժիմը դատապարտող հայտարարությամբ՝ դատապարտելով ոստիկանների բռնարարքները եւ կոչ արեցին Նիկոլի ռեժիմին ձեռնպահ մնալ իրենց օրինական խաղաղ անհնազանդությունը իրականացնող քաղաքացիների հանդեպ ուժ կիրառելուց։ Ավելի քան վստահ եմ, որ առաջիկա ժամերին եւ օրերին միջազգային բազմաթիվ կառույցներ դատապարտելու են 30 հոգով շակալի նման մեկ մարդու վրա հարձակվելու, ոստիկանական բռնարարքները։
Նիկոլ, դու դժոխքի հետ խնդիր չունես, դու գիտես, թե քեզ ինչ է սպասվում։ Բայց ինչի՞ ես քեզ հետ միասին տանում նաեւ հազարավոր ոստիկաններին, նրանց ընտանիքների, երեխաների ճակատին ինչի՞ ես գրում դավաճանի խարանը եւ ինչի՞ ես նրանց դնում Աստծո մեղքի եւ Աստծո պատիժի տակ։ Ես տպավորություն ունեմ, որ դժոխքն էլ ձեզ չի ընդունելու, որովհետեւ որ գնացիր դժոխք, դժոխքի հողերն էլ ես ծախելու»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ