«Հարավային Կովկասի տրանսպորտային ներուժը չի բացահայտվել նաև հայ-ադրբեջանական հակասությունների հետևանքով», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Չեն ապաշրջափակվել այն երթուղիները, որոնք կապում են Հայաստանն ու Ադրբեջանը, պահպանվում են հակասությունները նաեւ Վրաստանի և Աբխազիայի միջեւ, որոնք նույնպես ազդում են ճանապարհների հետ կապված իրավիճակի վրա», – նշել Է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
«Շարունակվում են աշխատանքները գործող անցակետերի, այդ թվում՝ «Վերին Լարսի» թողունակության բարձրացման ուղղությամբ։ Մենք հանդես ենք գալիս բոլոր ուղղությունները ներդաշնակորեն զարգացնելու և դրանք կիրառելու օգտին՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերի հավասարակշռությունը»,- հավելել է Զախարովան։