«Երկրի, լավ մեկ անգամ էլ ասեմ՝ ղեկավարը՝ հազար տարի չբացված դռնով, մայթերի վրայով դուրս է գալիս ու փախնում է։ Ապրես դու, շատ ապրես․ մի անգամ էլ փաստեցիր, որ դու չկաս, մեքենաներդ են գնում-գալիս։ Չգիտեմ՝ ի՞նքն է, թե՞ ինքը չէ․ ոնց որ թե ինքն է, որովհետեւ ոստիկանական շարքերը մեծացել են։ Գործի ժամից փախել է մարդը։ Ոչինչ, էս մի անգամն էլ թող փախնի, է՞լ ինչքան է փախնելու»,- կառավարության շենքի մոտ հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նրան տեղեկացրեցին, որ Նիկոլ Փաշինյանն այլ մուտքով դուրս է եկել կառավարության շենքից։
Ցուցարարները՝ Բագրատ սրբազանի գլխավորությամբ շարժվեցին սուրբ Աննա եկեղեցու բակ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն առավոտից շրջափակել էին կառավարության շենքը՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է առանց համարանիշի մեքենան դուրս գալիս կառավարության շենքից, սակայն Նիկոլ Փաշինյանն այդ մեքենայո՞ւմ է, թե՞ ոչ՝ հստակ չէ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ