Երևան, 29 մայիսի 2024թ․ Ozon-ը հայտարարում է Հայաստանում առաջին ֆուլֆիլմենտ (fulfillment) կենտրոնի գործարկման մասին։ Երևանում տեղակայված պահեստային համալիրը կիրականացնի առցանց պատվերների մշակման ամբողջական ցիկլը՝ տարբեր կատեգորիաների ապրանքների ընդունումից մինչև ծանրոցների ձևավորումը։ Լոգիստիկ օբյեկտը հայ վաճառողներին թույլ կտա տեղաբաշխել իրենց ապրանքները և առաքել դրանք ինչպես Ռուսաստան, այնպես էլ Հայաստանի ամբողջ տարածք:
Նախկինում Ozon-ի Հայաստանյան լոգիստիկ ենթակառուցվածքը ներառում էր 2000 մ² ընդհանուր մակերեսով տեսակավորման կենտրոն։ Դեպի Ռուսաստան և հանրապետության ամբողջ տարածքով ապրանքների առաքման ժամկետն արագացնելու համար մարքեթփլեյսը 1,5 անգամ ընդլայնել է լոգիստիկ օբյեկտը և դրա վրա գործարկել առցանց պատվերների մշակման ամբողջական ցիկլ․ վաճառողները կարող են բերել իրենց ապրանքները մարքեթփլեյսի պահեստ, որտեղ դրանք կփաթեթավորվեն և կպահվեն ինչպես Հայաստան, այնպես էլ Ռուսաստանի Դաշնություն ուղարկելու նպատակով։
Օբյեկտի ընդհանուր մակերեսը ավելի քան 2500 մ² է։ Ներկա փուլում լոգիստիկ կենտրոնն ի վիճակի է պահել մինչև 50000 ապրանք։ Ֆուլֆիլմենտ կենտրոնը կկարողանա մշակել օրական մինչև 2000 պատվեր։
Կարդացեք նաև
«Մենք տեսնում ենք, թե որքան արագ է աճում մեր վաճառողների և գնորդների թիվը Հայաստանում, և մենք ամեն օր աշխատում ենք նրանց համար մեր ծառայության որակը բարելավելու ուղղությամբ: Երևանում ֆուլֆիլմենտ կենտրոնի գործարկումը զգալիորեն կարագացնի պատվերների մշակման գործընթացը, կխնայի վաճառողների՝ ապրանքների փաթեթավորման վրա ծախսվող ժամանակնն ու գումարը, և որ ամենակարևորն է՝ կապահովի պատվերների ավելի արագ առաքում մեր 49 միլիոն գնորդներին»,- նշեց «Ozon Հայաստան»-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը:
Ozon-ը հայկական շուկա է մուտք գործել 2023 թվականի ամռանը։ Ընկերությունը սկսել է վաճառքը երկրի բնակիչների համար, բացել ներկայացուցչություն և լոգիստիկ կենտրոն Երևանում։ Ընկերությունը վերջերս գործարկել է սեփական սուրհանդակային առաքման ծառայությունը Երևանում։
OZON մարքեթփլեյսն ունի զարգացած լոգիստիկ ցանց։ Ընկերությունը գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են 370 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքեր, հագուստ, սնունդ, առողջության համար նախատեսված ապրանքներ և այլն։ Ի շնորհիվ զարգացած բեռնափոխադրման համակարգի, ավելի քան 46 մլն օգտատեր գնումներ է իրականացնում, իսկ 450,000 գործարարներ կարողանում են վաճառել իրենց ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։