Լրահոս
Օրվա լրահոսը

Յունիբանկը դարձել է BACEE-ի անդամ

Մայիս 30,2024 16:25

«Յունիբանկ» ԲԲԸ-ն միացել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների բանկային ասոցիացիային (BACEE), ինչը բանկին հնարավորություն է տալիս մասնակցել BACEE-ի տարբեր միջոցառումներին, այդ թվում՝ համաժողովներին և վերապատրաստման դասընթացներին, ինչպես նաև օգտվել տեղեկատվության և տվյալների եզակի բազայից:

«Մենք ուրախ ենք BACEE-ի հետ մեր համագործակցության և առաջադեմ պրակտիկաներից ու լուծումներից օգտվելու հնարավորության համար: Յունիբանկը մտադիր է ամրապնդել իր գործարար կապերն արտասահմանյան բանկերի հետ և ընդլայնել իր գործունեությունը միջազգային շուկաներում»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

BACEE-ի առաջնային նպատակն է՝ զարգացնել գործարար հարաբերություններն իր անդամ բանկերի և նրանց եվրոպական և համաշխարհային գործընկերների միջև:

«BACEE-ն ուրախ է համագործակցել Յունիբանկի հետ և նպաստել Հայաստանում բանկային համակարգի հետագա զարգացմանը։ Հուսով ենք, որ BACEE-ին անդամակցությունը բանկի համար նոր հնարավորություններ կբացի միջազգային շուկաներում», – ընդգծել է BACEE-ի գլխավոր քարտուղար Իշտվան Լենգյելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել